256%-ով արտահանման աճ․ Փաշինյանի՝ «ոչխար պահելու» հորդորը արդյունք է տվել - RadioVan.fm

Онлайн

256%-ով արտահանման աճ․ Փաշինյանի՝ «ոչխար պահելու» հորդորը արդյունք է տվել

2020-09-16 16:13 , Экономика, финансы, 1270

256%-ով արտահանման  աճ․ Փաշինյանի՝ «ոչխար պահելու» հորդորը արդյունք է տվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակելով տնտեսական բարդությունների ֆոնին տնտեսական լավ լուրերի թեման՝ ֆեսբուքյան գրառմամբ արձանագրել է․

«2020 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով. արտահանվել է շուրջ 41 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանի, ընդհանուր առմամբ շուրջ 3.4 միլիոն դոլարի:

Այս աճը ուղիղ արդյունք է կառավարության ձեռնարկած մի շարք քայլերի և մանր եղջերավոր անասունների արտահանումը օգուտներ է բերում բազմաթիվ տնտեսվարողների, ովքեր անսացել են «ոչխար պահելու» իմ հորդորներին:

Շարունակում եմ պնդել, որ սա մեր գյուղատնտեսության հեռանկարային ճյուղերից մեկն է, որը նաև աղքատության հաղթահարման շատ արդյունավետ գործիք կարող է դառնալ, եթե իհարկե մեր բազմաթիվ գյուղերում բազմաթիվ գյուղացիներ ուժերը միավորելու, գյուղացիական կոոպերատիվներ ստեղծելու և կառավարության ընձեռած հնարավորություններից օգտվելու կամք ցուցաբերեն:

Մենք ամեն կերպ քաջալերելու ենք, որ դա իրականում տեղի ունենա»,-մասնավորապես գրել է վարչապետը։

Նշենք՝ Իրանի Իսլամական Հանրապետության անասնաբուժության կազմակերպության և ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջև գրեթե մեկ տարի տևած բանակցությունների արդյունքում՝ ՀՀ-ից կենդանիները Իրաք, Քաթար, ԱՄԷ, Քուվեյթ են տեղափոխվում Իրանի տարածքով։

Ինչ վերաբերվում է տնտեսական ճգնաժամի ֆոնին վարչապետի թվարկած լավ լուրերին, ապա օրեր առաջ էլ նա հայտնել է, որ հանրապետությունից ելակ-մոշ-հաղարջի արտահանումը աճել է 166%-ով։

Лента

Рекомендуем посмотреть