295 նոր դեպք, 162 առողջացած, 2 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

295 նոր դեպք, 162 առողջացած, 2 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-17 13:15 , Общество, 934

295 նոր դեպք, 162 առողջացած, 2 մահ․ ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության 295 նոր դեպք է հաստատվել, հիվանդությունից ապաքինվել է 162 մարդ, արձանագրվել է մահվան 2 դեպք:

ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մարտի 1-ից առ այսօր կորոնավիրուսային հիվանդության 46 671 դեպք է արձանագրվել, որից 42 231-ը ապաքինված, 925-ը՝ մահվան ելքով։

Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսով հիվանդ 283 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով:

Ինչ վերաբերվում է վերջին 1 օրում արձանագրված մահվան 2 ելքին՝ առողջապահական գերատեսչությունից մանրամասնում են․

«Պացիենտները եղել են 84 (կին) և 66 (տղամարդ) տարեկան: Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 3232 պացիենտ: Նախորդ օրն իրականացվել է 4319 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 252 158-ի։

Лента

Рекомендуем посмотреть