Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում, հետո խմբով բռնաբարում․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում, հետո խմբով բռնաբարում․ Փաշինյան

2020-09-17 13:31 , Политика, 1572

Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում, հետո խմբով բռնաբարում․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում, մասնավորապես, նշել է.

«Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ.

Սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների և ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն:

Աջակցել, միանշանակ աջակցել»:

Հիշեցնենք՝ նախօրեին Ազգային ժողովի ամբիոնից եզրափակիչ ելույթում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պագամավոր Նաիրա Զոհրաբյանի՝ իր վարած քաղաքականության առնչությամբ մտահոգությանը՝ հայտարարել էր.

«Ինչ-որ այլասերվածության մասին եք խոսում, գիտե՞ք՝ ինչի մասին են էս չափորոշիչները․ էս չափորոշիչները ապագայում, մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները և սիրել եկեղեցին: Եւ, այլևս, եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի հերթական նիստի այդ հատվածները ներկայացնում ենք կրճատված։

Հիշեցնենք՝ երեկ խորհրդարանի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցապնդում էր ներկայացրել, որը, սակայն, այսօր կայացած քվերակության արդյունքներով մերժվեց։ Առաջարկին կողմ քվեարկեց 35, դեմ՝ 84 պատգամավոր: Գործընթացը նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ վարման կարգի վերաբերյալ հարցին, թե ինչո՞ւ նախարարը չի ժամանել խորհրդարան, խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, թե նախարարն իր հետ կապ է հաստատել, և ինքն է ասել, որ գալու կարիք չկա, քանի որ ցանկացած լուծման դեպքում նախարարին գործերից կտրելը, այն էլ այս սեպտեմբերյան խառը օրերին, նպատակահարմար չէ։

«Կարծում եմ, որ իմաստ չկար, պարո՛ն Մարուքյան»,-ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть