Փաշինյանի ծառայողական ինքնաթիռը 250 000 դոլարով չի նշագծվել․ infocheck - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանի ծառայողական ինքնաթիռը 250 000 դոլարով չի նշագծվել․ infocheck

2020-09-18 16:16 , Политика, 1014

Փաշինյանի ծառայողական ինքնաթիռը 250 000 դոլարով չի նշագծվել․ infocheck

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծառայողական ինքնաթիռի նշագծման համար 250 000 դոլար չի ծախսվել»,այդ մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը (infocheck)՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրանառվող տեղեկությանը, թե Հայաստանի կառավարությունը նախորդ ամիս շուրջ 210 000 եվրո (250 000 ԱՄՆ դոլար) գումար է հատկացրել վարչապետին սպասարկող կառավարական «Airbus A319» ինքնաթիռի վրա ազգային և գրանցման նիշերի նշագծման համար։

ՊՈԱԿ-ից ընդգծում են, որ վարչապետին սպասարկող օդանավի ներկման գործընթացի մանրամասները հանդիսանում է պետական, ծառայողական և առևտրային գաղտնիք համարվող տեղեկատվություն և կարգավորվում է «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքով։

Лента

Рекомендуем посмотреть