Մեծամորը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը պետք է միջազգային արձագանք ստանա․Պապիկյանը՝ ԱԷՄԳ-ում - RadioVan.fm

Онлайн

Մեծամորը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը պետք է միջազգային արձագանք ստանա․Պապիկյանը՝ ԱԷՄԳ-ում

2020-09-22 15:18 , Политика, 1019

Մեծամորը հրթիռակոծելու Ադրբեջանի սպառնալիքը պետք է միջազգային արձագանք ստանա․Պապիկյանը՝ ԱԷՄԳ-ում

Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է: Այդ մասին Վիեննայում անցկացվող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանին իր ելույթում բարձրաձայնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես իրական սպառնալիք։

Նախարարը, ներկաների ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ առաջին անգամ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով, ընդգծել է, որ դա պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:

Սուրեն Պապիկյանի ելույթի մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցենենք՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հուլիսյան լարվածության ֆոնին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) սպառնացել էր հրթիռակոծել Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն (ԱԳՆ) անդրադառնալով այդ սպառնալիքներին՝ այն ահաբեկչության դրսևորում էր որակել։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть