Հայաստանը «կրակի հետ է խաղում». Թուրքիայի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը «կրակի հետ է խաղում». Թուրքիայի ՊՆ

2020-09-22 17:23 , Политика, 931

Հայաստանը «կրակի հետ է խաղում». Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունն (ՊՆ) անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում, ըստ Բաքվի հաղորդագրության, «հայկական գնդակից սպանված» ադրբեջանցի զինծառայողի՝ Էլշեն Մեմմեդովի թեմային։

Ermenihaberհաղորդմամբ՝ Թուրքական ռազմական գերատեսչությունը Հայաստանին մեղադրել է «հրադադարի ռեժիմի խախտման մեջ» և զգուշացրել, որ Հայաստանը իսկույն «դադարեցնի կրակի հետ խաղալը»։

Պարբերականը գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ Հայաստանը պետք է դադարեցնի «ագրեսիան և խելքը գլուխը հավաքի»։

Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան շարունակելու է լինել եղբայրական Ադրբեջանի կողքին։

Лента

Рекомендуем посмотреть