8 մահ 1 օրում, ամենաերիտասարդը՝ 54-ամյա կին է. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր - RadioVan.fm

Онлайн

8 մահ 1 օրում, ամենաերիտասարդը՝ 54-ամյա կին է. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

2020-09-23 19:10 , Общество, 1137

8 մահ  1 օրում, ամենաերիտասարդը՝ 54-ամյա կին է. ՀՀ-ում Covid-19-ի վիճակագրությունն այսօր

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսի (Covid-19) դեպքերի թիվն աճել է 210-ով՝ սեպտեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հասնելով 47 877-ի, բուժվածներինը՝ 350-ով՝ դառնալով 43 026, արձանագրվել է մահվան 4 դեպք՝ մահվան ելքերի թիվը հասցնելով 942-ի: Տվյալները հրապարակել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 292 է:

Ինչ վերաբերվում է 4 նոր մահերին՝ առողջապահության նախարարությունից հայտնում են.

«Պացիենտները եղել են 90 (կին), 87 (տղամարդ), 75 (կին) և 54 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ»:

Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3617 մարդ: Նախորդ օրն իրականացվել 2256 թեստավորում՝ մինչ օրս արված թեստավորումների քանակը հասցնելով 268 322-ի:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть