Տնտեսագիտականը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը - RadioVan.fm

Онлайн

Տնտեսագիտականը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը

2020-09-23 19:13 , Образование, 1758

Տնտեսագիտականը ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորատը հայտարարություն էէ տարածել, որում տեղեկացնում է, որ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի´ ուսանողներ, ՀՊՏՀ այլ շահառուներ,

տեղեկացնում ենք, որ կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ՀՊՏՀ-ն ժամանակավորապես դադարեցնում է ուսումնական գործընթացը՝ մինչև ս.թ. հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների կողմից ձայների մեծամասնությամբ ընտրված ռեկտորի՝ օրենքով սահմանված կարգով նշանակումը։

Քաջ գիտակցելով պատասխանատվությունը ձեր հանդեպ և հայցելով ձեր ներողամտությունը՝ հայտնում ենք, որ այս պարտադրված քայլը բխում է նաև ձեր շահերից, քանի որ կրթության որակը ենթադրում է կայունություն երկարաժամկետ կտրվածքով։ Հանձն ենք առնում լրացնել բոլոր բաց թողնված դասաժամերը։

Միևնույն ժամանակ, վաղը՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 10։00-ին, հրավիրում ենք ձեզ ՀՊՏՀ բակ՝ սույն հարցի առնչությամբ բաց քննարկման»:

Նշենք՝ երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի անձնակազմից ձևավորված կազմկոմիտեի անդամները կառավարության շենքի առջև էին՝ վարչապետից պահանջելով օրենքով սահմանված կարգով հաստատել հուլիսի 17-ին «ՀՊՏՀ» ՊՈԱԿ ռեկտորի մրցույթի արդյունքները:

Կազմկոմիեն ավելի վաղ հայտարարել էր.

«Արդեն շուրջ 2 տարի է՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ղեկավարվում է ռեկտորի պաշտոնակատարների կողմից։ 2020 թվականի մայիսին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը վերջապես հայտարարեց «ՀՊՏՀ» ՊՈԱԿ-ի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթ: Հուլիսի 17-ին կայացած մրցույթում «ՀՊՏՀ» ՊՈԱԿ խորհրդի անդամների ձայների 2/3-ով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում ընտրվեց Դիանա Գալոյանը: «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ ՀՀ Կառավարությունը հաստատում է ռեկտորի ընտրության արդյունքները, ինչը ընտրությունից ավելի քանի երկու ամիս անց դեռևս չի իրականացվել։ Այս իրավիճակը ավելի է խորացնում անորոշությունը, որը ստեղծվել է ՀՊՏՀ շուրջ՝ հանդիսանալով ճգնաժամի պատճառ»:

Лента

Рекомендуем посмотреть