Covid-19-ի 6 նոր դեպք՝ Արցախում - RadioVan.fm

Онлайн

Covid-19-ի 6 նոր դեպք՝ Արցախում

2020-09-23 19:31 , Общество, 256

Covid-19-ի 6 նոր դեպք՝ Արցախում

Հայկական երկրորդ հանրապետությունում անցած 1 օրում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 6 նոր դեպք է արձանագրվել, միաժամանակ առողջացել է 2 քաղաքացի։

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ վարակակիրներից 2-ը՝ Ստեփանակերտի, 2-ն էլ Շուշիի բնակիչներ են, նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, ովքեր նախօրոք մեկուսացված էին: Մյուս հիվանդները, ովքեր ևս Ստեփանակերտի բնակիչներ են, կորոնավիրուսը հաստատվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Վարակի օջախները հայտնաբերելու և հիվանդների շփման շրջանակը պարզելու ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ:

Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 385 մարդու մոտ, որից 327-ը հաղթահարել է հիվանդությունը, կորոնավիրուսով հիվանդ 2 մարդ էլ մահացել է այլ հիվանդության պատճառով:

Այսպիսով, Աևցախում փաստացի բուժում է ստանում 56, ընդհանուր մեկուսացված է 95 քաղաքացի:

Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 8-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 113 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր կատարվել է 13 789 փորձանմուշի հետազոտություն:

Лента

Рекомендуем посмотреть