«Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»․ ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

«Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»․ ԱԱԾ

2020-09-27 13:27 , Общество, 948

«Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին»․ ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդագրություն է տարածել՝ կոչ անելով հետևել միայն պաշտոնական լրահոսին:

«Հարգելի՛ հայրենակիցներ, ադրբեջանցիների կողմից ապատեղեկատվություն տարածելու և բնակչության շրջանում խուճապ առաջացնելու նպատակով հնարավոր է անծանոթ բջջային հեռախոսահամարներից ստանաք SMS-հաղորդագրություններ մեր զինծառայողների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև զինտեխնիկայի և տարածքների կորուստների վերաբերյալ: Հետևե՛ք միայն պաշտոնական լրահոսին», - ասված է հաղորդագրությունում:

Աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին, կրթական ոլորտի պատասխանատուներին և ծնողներին ուղղված կոչով է հանդես եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը․

«Կոչ ենք անում.

ԶԵՐԾ ՄՆԱԼ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց:

ԽՈՒՍԱՓԵԼ ընկերության նոր հայտեր ընդունելուց, անծանոթ օգտատերերի հետ շփվելուց:

Կարևոր է գիտակցել, որ հակառակորդը, բացի մարտական գործողություններից, իրականացնում է նաև տեղեկատվական հարձակում հնարավոր բոլոր խողովակներով` այդ թվում սոցիալական ցանցերով:

Ապատեղեկատվություն չտարածելու և հակառակորդի սադրանքին չտրվելու համար հետևել և տարածել ԲԱՑԱՌԱՊԵՍ պաշտոնական աղբյուրներից»:

Հիշեցնենք՝ այսօր ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։

Արցախի պաշտպանական գեատեսչության հաղորդմամբ՝ հակառակորդը, ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ, գրոհներ է ձեռնարկում առաջնագծի տարբեր հատվածներում, Պաշտպանության բանակիառաջապահ ստորաբաժանումները հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները:

Ճշտված տեղեկություններով ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք, ինչպես նաև ունի զրահատեխնիկայի կորուստներ:

Մարտերը շարունակվում են:

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանրությանը հղած ուղերձում ընդգծել է՝ այս վճռական պահին պատվով ենք կատարելու մեր մարտական խնդիրը՝ դաս տալով միայն ուժի լեզուն հասկացող թշնամուն։

Лента

Рекомендуем посмотреть