Ժոզեպ Բորելը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները - RadioVan.fm

Онлайн

Ժոզեպ Բորելը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

2020-09-27 18:04 , Политика, 864

Ժոզեպ Բորելը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարություն է տարածել՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ, որում նշվում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մարտեր են բռնկվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով՝ ցավալիորեն պատճառելով ռազմական և քաղաքացիական զոհեր:

«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, դեէսկալացնել իրավիճակը և հրադադարի ռեժիմը խստորեն պահպանել:

Անհապաղ անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,-ասված է Եվրամիության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում։

Лента

Рекомендуем посмотреть