Հակառակորդից առգրավվել է 11 միավոր զրահատեխնիկա՝ մարտական լրակազմով - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդից առգրավվել է 11 միավոր զրահատեխնիկա՝ մարտական լրակազմով

2020-09-28 01:05 , Общество, 885

Հակառակորդից առգրավվել է 11 միավոր զրահատեխնիկա՝ մարտական լրակազմով

Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը:

Razm.Info-ն էլ գրում է, որ ՀՀ ԶՈւ ձեռքում հայտնված և Պաշտպանության բանակի ցուցադրած ադրբեջանական տեխնիկան՝ մասնավորապես ԲՄՊ-2-ները Ադրբեջանի ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի, առաջնագծային 181-րդ մոտոհրաձգային բրիգադի սպառազինությունից են:

Վերևի լուսանկարում` 386 կողային համարով, սեպտեմբերի 27-ին մեր ձեռքը հայտնված ԲՄՊ-2-ն է: Ներքևում նույն տեխնիկան՝ բրիգադի գարաժում:

Лента

Рекомендуем посмотреть