Ադրբեջանի կորուստները՝ ՊԲ տեսանյութում - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի կորուստները՝ ՊԲ տեսանյութում

2020-09-28 01:11 , Общество, 918

Ադրբեջանի կորուստները՝ ՊԲ տեսանյութում

Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված խնդիրը` հակառակորդին պատճառելով կենդանի ուժի և զինտեխնիկայի մեծաթիվ կորուստներ:

Այդ մասին ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում, որին կից ներկայացված է ադրբեջանական կենդանի ուժի ու զինտեխնիկայի կորուստների մասին փաստող տեսանյութ:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հաղորդեց Արցախի շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի սկսած հարձակման մասին:

Վերջին տվյալներով հակառակորդը ունի 4 ուղղաթիռի, 33 տանկի և ՀՄՄ-ի, 27 ԱԹՍ-ի, 2 ինժեներական զրահատեխնիկայի և մոտ 200 մարդկային կորուստ: Պաշտպանության բանակի ստորաբաժանումների հակագրոհի արդյունքում առգրավվել է հակառակորդի 11 միավոր զրահատեխնիկա իրենց մարտական լրակազմով, այդ թվում՝ ՀՄՄ-3։

Հայկական կողմը 16 զոհ և հարյուրից ավելի վիրավոր ունի:

Երկու զոհ և 30 վիրավոր էլ քաղաքացիական բնակչության շրջանում կա:

Лента

Рекомендуем посмотреть