ՀՀ քաղաքացիների համար Ուկրաինա մուտքի արգելքը հանվել է - RadioVan.fm

Онлайн

ՀՀ քաղաքացիների համար Ուկրաինա մուտքի արգելքը հանվել է

2020-09-28 14:10 , Политика, 781

ՀՀ քաղաքացիների համար Ուկրաինա մուտքի արգելքը հանվել է

Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կրկին կարող են մուտք գործել Ուկրաինա առանց սահմանափակման։ Այդ մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ պայմանը COVID-19-ը ծածկող ապահովագրության առկայությունն է (բացառությամբ մշտական բնակության թույլտվություն ունեցողների համար)։

«Մինչև հոկտեմբերի 2-ը Հայաստանից ժամանող ուղևորները կարիք չունեն մեկուսանալու կամ COVID-19-ի թեստավորում անցնելու, քանի որ ՀՀ-ն գտնվում է այսպես կոչված «կանաչ գոտում»։

Ուկրաինայի առողջապահության նախարարությունը յուրաքանչյուր ուրբաթ վերանայում է երկրների ցուցակը՝ կախված համավարակի տարածվածության աստիճանից (կանաչ և կարմիր գոտիներ)»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ:

Նշենք՝ արցախա-ադրբեջանական սահմանին տիրող պատերազմական իրադրությամբ պայմանավորված «Ուկրաինական միջազգային ավիաուղիները»՝ МАУ –ն, դեպի Հայաստան թռիչքները դադարեցնելու վերաբերյալ որոշում է կայացրել։

Ուկրաինայում ՀՀ դեսպանության փոխանցմամբ՝ դեպի Երևան թռիչքները շարունակում է իրականացնել SkyUp ընկերությունը։

Лента

Рекомендуем посмотреть