Խոցվել է հակառակորդի հերթական անօդաչուն՝ արդեն 50-րդը - RadioVan.fm

Онлайн

Խոցվել է հակառակորդի հերթական անօդաչուն՝ արդեն 50-րդը

2020-09-29 10:04 , Общество, 1253

Խոցվել է հակառակորդի հերթական անօդաչուն՝ արդեն 50-րդը

«Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

Նշենք՝ այսօր առավոտյան 8։13-ին կատարած գրառմամբ՝ Հովհաննիսյանը հայտնել էր, որ հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակն էլ հայտնել է, որ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են, շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այդ պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։

Մասնավորապես, վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ։

Նշենք՝ երեկ երեկոյան ժամը 21։00-ի դրությամբ Հայկական զինուժի կողմից խոցվել է հակառակորդի 49 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ։

Лента

Рекомендуем посмотреть