Դասագրքերն անվճար դարձնելու հարցով ՀՀ օմբուդսմենը դիմել է դատարան - RadioVan.fm

Онлайн

Դասագրքերն անվճար դարձնելու հարցով ՀՀ օմբուդսմենը դիմել է դատարան

2017-11-03 13:32 , Общество, 980

Դասագրքերն անվճար դարձնելու հարցով ՀՀ օմբուդսմենը դիմել է դատարան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան` պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի համար վճարվող գումարների սահմանադրականության վերաբերյալ:

««Կրթության մասին» օրենքն ամրագրում է դասագրքերի անվճար տրամադրում միայն 1-4-րդ դասարանների աշակերտների համար, իսկ 4-րդից բարձրերի համար սահմանված են վճարներ: Մինչդեռ, համաձայն Սահմանադրության, պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Ստեղծված իրավիճակում, փաստորեն, սահմանելով «թաքնված վճարներ», վտանգվում է անվճար միջնակարգ կրթություն ստանալու երեխայի սահմանադրական իրավունքը: Ընդ որում՝ օրենքով կամ նորմատիվ այլ իրավական ակտով որևէ տարբերակված մոտեցում չի նախատեսվում խոցելի խմբերին դասագրքերի վճարներից ազատելու համար՝ այդ գործընթացը թողնելով ուսումնական հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների որոշմանը»,- նշված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում:

Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ կարգավորումները մի շարք բարդություններ են ստեղծում երեխաների և նրանց ծնողների համար,-նշում է ՄԻՊ աշխատակազմը:

Лента

Рекомендуем посмотреть