Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ, արդեն 6-րդը - RadioVan.fm

Онлайн

Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ, արդեն 6-րդը

2020-09-29 12:42 , Общество, 1245

Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ, արդեն 6-րդը

Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով տեսանյութ։

Պաշտպանության նախարարության մամլո խոսնակն այսօր առավոտյան հայտնել էր, որ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են, շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այդ պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ։ Նշվել էր, որ հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է գրոհի։

Նշենք՝ երեկ երեկոյան ժամը 21։00-ի դրությամբ Հայկական զինուժի կողմից հակառակորդի խոցված սպառացինության թվում են՝ 49 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ։

Лента

Рекомендуем посмотреть