11 ԱԹՍ, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ․ հակառակորդի կորուստներն այսօր՝ այս պահին - RadioVan.fm

Онлайн

11 ԱԹՍ, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ․ հակառակորդի կորուստներն այսօր՝ այս պահին

2020-09-29 13:08 , Общество, 1287

11 ԱԹՍ, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ․ հակառակորդի կորուստներն այսօր՝ այս պահին

Այսօր՝ 12:28-ին, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տարածած հաղորդագրությամբ հայտնել է

«Սեպտեմբերի 29-ին արցախա-ադրբեջանական սահմանագծի ամբողջ երկարությամբ շարունակում են ընթանալ մարտական գործողություններ: Ադրբեջանական կողմը ձեռնարկում է հարձակման փորձեր՝ կիրառելով հրետանի, ԱԹՍ-ներ և զրահատանկային ուժեր: Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանումները հաջողությամբ կասեցնում են հակառակորդի գրոհները՝ նրան պատճառելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի նշանակալի կորուստներ:

Ըստ լրացվող տվյալների, հայ մարտիկների գործողությունների արդյունքում, հակառակորդը կորցրել է 11 ԱԹՍ, այդ թվում նաև՝ հարվածային, 1 ինժեներական զրահատեխնիկա, 4 զրահափոխադրիչ 82Ա, 5 տանկ:

Հակառակորդը ունի նաև կենդանի ուժի մեծաթիվ կորուստներ»:

Նշենք՝ մոտ 30 րոպե առաջ ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից արևելյան ուղղությամբ Իգլա ԴԶՀՀ-ով ոչնչացվել է հակառակորդի երկու ուղղաթիռ։ Նա դա փաստող տեսանյութ է ներկայացրել։

Лента

Рекомендуем посмотреть