Հակառակորդի հարվածներից Վարդենիսում սպանվել է 1 քաղաքացի․ ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Հակառակորդի հարվածներից Վարդենիսում սպանվել է 1 քաղաքացի․ ՀՀ ԱԳՆ

2020-09-29 13:15 , Общество, 1119

Հակառակորդի հարվածներից Վարդենիսում սպանվել է 1 քաղաքացի․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի զինուժը հարվածում է Վարդենիսի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ. մեկ մարդ սպանվել է. ԱԳՆ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի փորձի վերաբերյալ:

«Այսօր առավոտյան ՀՀ ԱԳՆ-ն տարածել էր հայտարարություն, որում մատնանշել էր, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում՝ հող նախապատրաստելով Հայաստանի Հանրապետության Վարդենիսի շրջանի ուղղությամբ մարտական գործողություններ ձեռնարկելու համար:

Հաշված րոպեներ անց Ադրբեջանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Վարդենիսի շրջանի զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ՝ այդ թվում թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, որի արդյունքում սպանվել է մեկ քաղաքացիական անձ:

Արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ և ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:

Տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը վտանգելու Ադրբեջանի հետևողական փորձերին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կողմից տրվելու է համարժեք ռազմաքաղաքական պատասխան»,- ասված է հայտարարության մեջ:

Лента

Рекомендуем посмотреть