Ստեփանակերտի ապաստարաններում բնակիչները սննդի, մահճակալների խնդիր ունեն. Աննա Հակոբյան - RadioVan.fm

Онлайн

Ստեփանակերտի ապաստարաններում բնակիչները սննդի, մահճակալների խնդիր ունեն. Աննա Հակոբյան

2020-09-29 17:14 , Общество, 1232

Ստեփանակերտի ապաստարաններում բնակիչները սննդի, մահճակալների խնդիր ունեն. Աննա Հակոբյան

Ստեփանակերտի ապաստարաններում խաղաղ բնակիչներն ունեն բազմաթիվ կենցաղային խնդիրներ՝ սննդի կազմակերպումից մինչև մահճակալներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սեպտեմբերի 27-ից Արցախում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Նշենք՝ նա երեկ հայտնել էր, որ առավոտյան այցելել է Ստեփանակերտում գտնվող մի քանի ապաստարաններ, որտեղ պատսպարվել են խաղաղ բնակիչները՝ կանայք, երեխաները, ծերերը։

Աննա Հակոբյանն այսօր կատարած գրառմամբ տեղեկացնում է, որ Ստեփանակերտի քաղաքապետարանը ստանձնել է այս ապաստարանում մահճակալներ տեղադրելու հարցը:

«ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ կզբաղվի ապաստարաններում մարդկանց սննդի ապահովման խնդրով:

Ինչ վերաբերում է հոգեբանական վիճակին, ապա ապաստարաններում գտնվող մայրերը, կանայք և քույրերը, ինչպես նաև տարեցները, ճիշտ է հուզված էին, բայց ամուր էին ու պինդ»-գրել է նա:

Лента

Рекомендуем посмотреть