Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ․ Արցախի ՊՆ

2020-09-30 09:20 , Общество, 1030

Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանը շարունակում է կրել կորուստներ։ Այդ մասին ասվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության այսօր առավոտյան 6:32-ին հրապարակած հաղորդագրությունում։

Կից հրապարակվել է նաև փաստող տեսանյութ, որում երևում է Ադրբեջանի՝ հայկական կողմում գտնվող կենդանի ուժի կորուստները։ Դիերին զուգահեռ ցուցադրված է նաև նրանց պատկանող փաստաթղթերը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը նախօրեին հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց, որ ընդհանուր առմամբ, պատերազմի սկսվելու առաջին պահից ի վեր՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը՝ Քարվաճառի ուղղությամբ, որտեղ ընթացել են բավականին համառ և դժվար մարտեր։

Ըստ Հովհաննիսյանի, Ադրբեջանի բոլոր ստորաբաժանումները միասին վերցրած մոտ 1900 վիրավոր ունեն։ հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հակատանկային և հրետանային միջոցներով խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ։

Նշենք՝ ինչպես երեկ՝ 21։30-ին հրավիրված մամլո ասուլիսում ասել էր Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը՝ միայն երեկվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներական ծանր զրատեխնիկա, 13 անօդաչու թռչող սարք:

Лента

Рекомендуем посмотреть