Զորակոչված կամ կամավորագրված վարկառուների նկատմամբ տույժեր և տուգանքներ չեն կիրառվի - RadioVan.fm

Онлайн

Զորակոչված կամ կամավորագրված վարկառուների նկատմամբ տույժեր և տուգանքներ չեն կիրառվի

2020-09-30 16:20 , Общество, 921

Զորակոչված կամ կամավորագրված վարկառուների նկատմամբ տույժեր և տուգանքներ չեն կիրառվի

Ռազմական դրությունով պայմանավորված՝ բանկերի զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում ՉԵՆ համարվի և ՉԵՆ արտացոլվի վարկային ռեգիստրում, տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար ՉԵՆ կիրառվի։

Այդ մասին հայտնում են Հայաստանի բանկերի միությունից՝ նշելով, որ որոշումը կայացվել է ի դեմս ՀՀ-ում գործող առևտրային բանկերի սույն թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Կենտրոնական բանկում կայացած հանդիպում-քննարկման արդյունքում։

Лента

Рекомендуем посмотреть