Բյուլբյուլօղլուն` Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման դեպքում «կամուրջները այրելու» մասին - RadioVan.fm

Онлайн

Բյուլբյուլօղլուն` Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման դեպքում «կամուրջները այրելու» մասին

2020-09-30 18:09 , Политика, 1326

Բյուլբյուլօղլուն` Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման դեպքում «կամուրջները այրելու» մասին

Ադրբեջանը ծայրահեղ բացասաբար է վերաբերվում Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հնարավորությանը: «Եթե դա տեղի ունենա, Բաքուն ամենաբացասական կերպով կարձագանքի Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Արձագանքը կարող է լինել ամենաբացասականը»,- Tass լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն` ընդգծելով, որ դա լինելու դեպքում բոլոր կանուրջները կայրվեն:

Նշենք` արցախա-ադրբեջանական շփման գոտում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ֆոնին Հայաստանը քննարկում է Արցախի անկախության ճանաչման և Հայաստանի ու Ղարաբաղի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ հարցերը:

Лента

Рекомендуем посмотреть