Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի 11 տարվա կոչումից՝ Ադրբեջանի քայլերը խրախուսելու համար. ԿԳՄՍ նախարար - RadioVan.fm

Онлайн

Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի 11 տարվա կոչումից՝ Ադրբեջանի քայլերը խրախուսելու համար. ԿԳՄՍ նախարար

2020-09-30 22:55 , Политика, 1258

Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի 11 տարվա կոչումից՝ Ադրբեջանի քայլերը խրախուսելու համար. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը որոշում է կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) գիտական խորհրդին` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով:

Պատճառը, նշել է նախարարը, Սահակաշվիլիի՝ հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելը և դրանց անուղղակի աջակցելն է:

Հիշեցնենք՝ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին օրերս անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական բախումները շատ են վրդովեցնում բոլորին, ում համար կարևոր է Կովկասի տարածաշրջանում խաղաղությունն ու մեր ժողովուրդների բարեկեցությունը, այնուհետ՝ հայտարարել էր.

«Իմ դիրքորոշումը լիովին ակնհայտ է, այն հիմնված է տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ուրեմն Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»:

Միխեիլ Սահակաշվիլիին, նշենք, Մայր բուհի գիտխորհրդի որոշմամբ ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչում և համալսարանի բարձրագույն պարգև` ոսկե հուշամեդալ է շնորհվել 2009 թվականի հունիսի 25-ին, երբ նա որպես նախագահ երկօրյա պաշտոնական այցով գտնվել է Երևանում:

Лента

Рекомендуем посмотреть