Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն - RadioVan.fm

Онлайн

Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն

2020-10-01 11:11 , Общество, 1221

Գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն:

Առանձին ուղղություններում շարունակվել են փոխհրաձգությունները հրետանային ու հրաձգային զինատեսակներից:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ մարտակարգերը բարելավելու նպատակով հակառակորդը փորձել է իրականացնել որոշակի վերախմբավորումներ ու զորաշարժեր, որոնք ժամանակին հավաստանշվել ու կանխվել են ՊԲ ստորաբաժանումների կողմից:

Ընդգծվում է՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխության չի ենթարկվել, այս պահին կայուն լարվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում պահպանվում է, ՊԲ ստորաբաժանումներն ու մարտական խնդիրներ կատարող ազատամարտիկները պատրաստ են հետագա մարտական գործողություններին:

Лента

Рекомендуем посмотреть