Հայկական տարածքում հայտնված դիերի գրեթե բոլորի գրպանում ներարկիչներ են եղել․ Արցախի նախագահի մամուլի խոսնակ - RadioVan.fm

Онлайн

Հայկական տարածքում հայտնված դիերի գրեթե բոլորի գրպանում ներարկիչներ են եղել․ Արցախի նախագահի մամուլի խոսնակ

2020-10-01 12:12 , Общество, 1186

Հայկական տարածքում հայտնված դիերի գրեթե բոլորի գրպանում ներարկիչներ են եղել․ Արցախի նախագահի մամուլի խոսնակ

Հայկական հետախուզությունը մի քանի կարևոր տեղեկություններ է փոխանցում․պարզվում է՝ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են այդ երկրում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Միայն մի ուղղությամբ 148 լեզգի զինվոր է զոհվել, մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում։

Տվյալներն այսօր Արցախում ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ տեղեկատվական շտաբում հրավիրված մամլո ասուլիսում փոխանցեց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ այդ իրողությունը լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ և հավանաբար առաջիկայում ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային:

«Իրականում այս փաստերը ևս մեկ անգամ վկայում են, որ Ադրբեջանը նման սադրիչ գործողություններն օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ նման վարքագիծ դրսևորելու համար: Ժամանակին նման էթնիկ զտման քաղաքականություն իրականացվել է նաև արցախահայության նկատմամբ խորհրդային ժամանակաշրջանում»,-շեշտեց Պողոսյանը:

Անդրադառնալով հայկական տարածքում գտնվող դիերին՝ Վահրամ Պողոսյանն նշեց, որ հիմնականում ադրբեջանցի զինվորներիի գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ: Արցախի նախագահի մամլո խոսնակի գնմահատմամբ՝ «Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմի է ուղարկում զինվորներին արդեն թմրեցրած վիճակում, ինչը, միանաշանակ ռազմական հանցագործություն է»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Նշենք՝ պատերազմի սանձազերծման օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ երեկ երեկոյան ժամը 7-ը հակառակորդի կենդանի ուժի կորուստները շուրջ 920 է հաշվվել․ միայն երեկ՝ Ադրբեջանը 130 մարդկային կորուստ է ունեցել, 260 վիրավոր։

Лента

Рекомендуем посмотреть