Մառախուղ եւ մերկասառույց որոշ ավտոճանապարհներին - RadioVan.fm

Онлайн

Մառախուղ եւ մերկասառույց որոշ ավտոճանապարհներին

2016-12-27 23:35 , Общество, 807

Մառախուղ եւ մերկասառույց որոշ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղվարդի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մ:

Բաղրամյանի, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Սևանի ճանապարհներին, Քեթիի, Ջաջուռի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ- տեղ մերկասառույց է:

Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից:

Գերատեսչության տարածած տեղեկատվության համաձայն` ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Лента

Рекомендуем посмотреть