Մի քանի րոպեով եղա տանը, պինդ ենք. Արցախի նախագահ - RadioVan.fm

Онлайн

Մի քանի րոպեով եղա տանը, պինդ ենք. Արցախի նախագահ  

2020-10-01 23:32 , Политика, 930

Մի քանի րոպեով եղա տանը, պինդ ենք. Արցախի նախագահ

«Մի քանի րոպեով եղա տանը՝ զավակներիս մոտ: Այս օրերին նրանց միացել են նաև ընկերներիս ընտանիքները: Պինդ ենք, ամուր ենք, մեր հողի տերն ենք:

Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթելու ենք»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա այսօր ավելի վաղ հայտնել էր, որ տիկնոջ՝ Քրիստինեի հետ այցելել են Պաշտպանույան բանակի զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

«Հպարտանում եմ նրանց անկոտրում կամքով և անմնացորդ նվիրումով»,-գրել է հայկական երկրորդ հանրապետության նախագահը:

Лента

Рекомендуем посмотреть