«Ոչ թուրքական ապրանքներին». ՀՀ-ում մարկետները հայտարարում են թուրքական ապրանքների վաճառքը դադարեցնելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Ոչ թուրքական ապրանքներին». ՀՀ-ում մարկետները հայտարարում են թուրքական ապրանքների վաճառքը դադարեցնելու մասին

2020-10-01 23:38 , Общество, 1430

«Ոչ թուրքական ապրանքներին». ՀՀ-ում մարկետները հայտարարում են թուրքական ապրանքների վաճառքը դադարեցնելու մասին

«Ոչ թուրքական ապրանքներին». այս կարգախոսի ներքո հայաստանյան մի շարք խոշոր առևտրի կենտրոններ հայտարարել են թուրքական ապրանքների վաճառքը դադարեցնելու մասին:

««Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը իր որոշման համաձայն դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:

Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

Հորդորում ենք մնացած սուպերմարկետներին ևս հրաժարվել թուրքական արտադրանքներից»,-ասված է «Նոր Զովք»-ի ֆեյսբուքյան գրառման մեջ:

«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցը ևս դադարեցնում է թուրքական ապրանքների վաճառքը:

«Այս պահին վաճառվում են միայն մասնաճյուղերում առկա մնացորդները:

Մեր ողջ անձնակազմով պատրաստ ենք միշտ սատարելու մեր սահմանապահ քաջ զինվորին այս դժվարին և օրհասական պահերին։ Մեր օգնությունն ու զորակցությունն ենք փոխանցում մեր անվախ զինվորներին, մեր ուժը միասնության և հավաքական լինելու մեջ է,

Աստված պահապան Հայ ժողովրդին»,-ասված է խանութների ցանցի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Ի դեպ՝ խանութներից մեկի մուտքին էլ՝ գետնի վրա պատկերված էր թուրքական դրոշը՝ այն ոտնակոխ անելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть