«Ոտքի՛ ելեք»․ ՀԽ-ն եռալեզու կոչով դիմում է լեզգիներին, թալիշներին և կովկասի այլ բնիկներին - RadioVan.fm

Онлайн

«Ոտքի՛ ելեք»․ ՀԽ-ն եռալեզու կոչով դիմում է լեզգիներին, թալիշներին և կովկասի այլ բնիկներին

2020-10-03 10:31 , Общество, 1151

«Ոտքի՛ ելեք»․ ՀԽ-ն եռալեզու կոչով դիմում է լեզգիներին, թալիշներին և կովկասի այլ բնիկներին

«Ոտքի՛ ելեք»․ մերձկասպյան և հարավ-արևելյան Կովկասի բնիկ ժողովուրդներին կոչով դիմում է Հայաստանի Հանրային խորհուրդը (ՀԽ)։

Եռալելու, այդ թվում՝ ադրբեջաներեն կոչում ասված է․

«Սիրելի՛ եղբայրներ,

Լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթեր, ուդիներ, ցախուրներ, ինգիլոյներ, ռուտուլներ և շահդաղներ, մերձկասպյան և հարավ-արևելյան Կովկասի բոլոր ավտոխտոն ժողովուրդների ներկայացուցիչներ,

Այս պատմական պահին մենք դիմում ենք ձեզ՝ մեր հինավուրց հարևաններին, որպես եղբայրների, որովհետև վստահ ենք, որ այս հողի վրա ապրող բոլոր բնիկներիս միավորում է ընդհանուր հերոսական պատմությունը, բարիդրացիության փորձը, մղումներն ու պատվի և արժանապատվության համընդհանուր ընկալումը:

Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած ու այսօր էլ ընթացող պատերազմը միայն Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ չէ, թեև դրա ողջ բեռը կրում է հայ զինվորն ու հայ ժողովուրդը, այն մերձկասպյան և հարավ-արևելյան Կովկասի բնիկ ժողովուրդների հայրենի հողի վրա ստեղծված ագրեսոր պետության պատերազմն է՝ ուղղված ամբողջ տարածաշրջանի դեմ և միտված այստեղ Ադրբեջանի և Թուրքիայի բացարձակ գերակայության հաստատմանը: Ցեղասպան քաղաքականությամբ այդ երկու պետությունները, որոնք հետևողականորեն ոչնչացրել են այլ ժողովուրդների և ազգային փոքրամասնությունների իրենց պատմական հայրենիքում, յուրացրել են գործնականում բոլոր հարևանների ոչ միայն հողերը, այլ նաև պատմությունը և մշակութային ժառանգությունը, չեն թաքցնում իրենց մտադրությունները։

Հանցագործ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմը ձեր պատերազմը չէ, ավելին՝ այն նաև ձեր դեմ է ուղղված:

Ձեր ժողովուրդների բազմաթիվ ներկայացուցիչներ, իրենց կամքին հակառակ ենթարկվելով հանցագործ իշխանությունների հարկադրանքին, հայտնվել են հայերի դեմ կռվող ահաբեկիչների շարքերում՝ քաջ գիտակցելով, որ դրանով ամրացնում են այն նվաստացուցիչ շղթաները, որոնք ձեզ տասնամյակներով պահել են մշակութային, ազգային, քաղաքական և իրավական ստրկության մեջ:

Ժամանակին Արցախի ազատությունն ու անկախությունը պաշտպանած հայոց հաղթական բանակն այսօր էլ ձախողել է ագրեսորի ծրագրերն ու նրան վռնդել բոլոր ճակատներից: Մենք չենք կասկածում, որ այս անգամ էլ լիարժեք և անվերապահ հաղթանակը մերն է լինելու:

Մեր հաղթանակը տարածաշրջանի բոլոր ավտոխտոն շրջաններին կընձեռի թուրքական ատելի լծից ազատվելու բացառիկ հնարավորություն: Մենք կոչ ենք անում ձեզ՝ եղբայրներ և քույրեր՝ լեզգիներ, թալիշներ, ավարներ, թաթեր, ուդիներ, ցախուրներ, ինգիլոյներ, ռուտուլներ և շահդաղներ, բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն իրենց հպարտ ժողովուրդների ապագայի հանդեպ՝ օգտվել այս հիրավի պատմական պահից: Այն կարող է դառնալ ձեր ժողովուրդների նոր, ազատ և փառավոր պատմության ու մեր պատմական բարեկամության մի նոր սկիզբ:

Կողք մի՛ քաշվեք։ Ոտքի՛ ելեք։ Թոթափե՛ք տասնամյակներ շարունակվող ատելի ու նվաստացուցիչ լուծը, որը միայն ողբերգությունների ֆիզիկական ոչնչացման է հանգեցրել։ Վա՛յր դրեք զենքը, մի՛ ենթարկվեք հանցավոր մարդատյաց վարչակարգի պարտադրանքներին։

Միացե՛ք ձեր ժողովուրդներին հալածող և մեր չքնաղ տարածաշրջանում խաղաղությանն ու բարգավաճմանը խոչընդոտող ագրեսորի դեմ պայքարին: Թող որ սեփական ազատությունը պաշտպանած արցախցիները ձեզ օրինակ լինեն. նրանց այսօրվա ճակատամարտը կարող է որոշիչ լինել նաև ձեզ համար:

Միացե՛ք հայ եղբայրների արդար պայքարին:

Ձեր պայքարով աջակցե՛ք մեր տարածաշրջանի ժողովուրդներին բացառապես ավերներ բերած ուժից ազատվելու սուրբ գործին:

Մենք կասկած չունենք, որ մեզ՝ բոլորիս, խաղաղ և ստեղծագործ ապագա է սպասվում:

Աստված մեզ օգնական:

Հաղթանակը մերն է լինելու»:

Նշենք՝ սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահամագոտում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունները նոր թափ են ստացել։ Անցնող գիշերը մարտի դաշտում թեժ է եղել․ Ադրբեջանը պատերազմի 7-րդ օրը նոր ուժեր մտցնելով մարտի մեջ, կենտրոնացնելով դրանք Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում, առավոտից անցել է հարձակման։ Առաջնագիծ է մեկնել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Հարավային ուղղությամբ այսօր արդեն խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ:

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ հետախուզական տվյալները փաստում են, որ ադրբեջանական զոհերի քանակն արդեն անցնում է 3000-ը: «Դիերի մի մեծ մասը գտնվում է չեզոք գոտում ու նրանց այնտեղից հանելու ուղղությամբ գործնականում ոչ մի քայլ չի ձեռնարկվում»,-ասել է Հովհաննիսյանը։ Նշենք, որ Ադրբեջանն իր ռազմական կորուստները չի հրապարակում, հաղորդում է միայն տուժած քաղաքացիական բնակչության մասին, որոնց թիվը վերջին տվյալներով 12 է։

Лента

Рекомендуем посмотреть