«Հաղթելու ենք»․ 82-ամյա Օլյա տատիկը սպասում է որդու և թոռների վերադարձին - RadioVan.fm

Онлайн

«Հաղթելու ենք»․ 82-ամյա Օլյա տատիկը սպասում է որդու և թոռների վերադարձին

2020-10-03 17:06 , Общество, 973

«Հաղթելու ենք»․ 82-ամյա Օլյա տատիկը սպասում է որդու և թոռների վերադարձին

Հայաստանի, Արցախի և աշխարհի տարբեր ծայրերում ապրող համայն հայությունը համախմբվել է, մի բռունցք դարձել՝ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու ու մարտի տաշտ մեկնելու , հակառակորդ երկրների՝ Թուրքիայի և Ադրբեջանի՝ արտերկրում գտնվող դիվանագիտական կառույցներից այս արյունահեղությանը դադար տալու կոչեր անելու նախաձեռնությունների շուրջ։

Բոլորի մտքերում աղոթք է, շուրթերին՝ «Հաղթելու ենք» բաղձալի ցանկությունը։

82-ամյա Օյլա Սարգսյանն էլ մեկն է այն հազարավոր հայերից, ով փափագում է տեսնել հայրենիքը խաղաղ ու ազատ։

«Ռադիո Վան»-ը նրան հանդիպեց երթուղային տրանսպորտից իջնելիս, երբ մտազբաղ ու շփոփված կինը աննկատ ձռքից գցելով տոպրակը՝ մի բառ էր բարձրաձայնում․ «Հաղթելու ենք»։

Տատիկի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ այս օրերին ռազմի դաշտում են նրա որդին և 25, 26-ամյա թոռնիկները։

Չնայած նրան, որ Թալինի բնակիչ տիկին Օլյան սոցիալ-կենցաղային խնդիրներ ունի՝ Երևանում բնակվում է վարձով, այդուամենայնիվ, մոռանալով առօրյա խնդիրները, մեկ բան է ցանկանում՝ «Հաղթանակ»։

«Առույգ եղեք, երեխեք ջան, ձեր գալստյանն եմ սպասում։ Հավատում եմ՝ փառքով, հաղթանակով կվերադառնան»,-«Ռադիո Վան»-ի միջոցով սահմանին կանգնած հայորդիներին իր խոսքը փոխանցեց 82-ամյա Օյլա տատիկը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սեպտեմբերի 27-ից արցախա-ադրբեջանական սահամագոտում հակառակորդի սանձազերծած ռազմական գործողությունները նոր թափ են ստացել անցնող գիշերը մարտի դաշտում թեժ է եղել։ Ադրբեջանը պատերազմի 7-րդ օրը նոր ուժեր մտցնելով մարտի մեջ, կենտրոնացնելով դրանք Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում, առովոտից անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։ Հարավային ուղղությամբ այսօր արդեն խոցվել է հակառակորդի երեք ինքնաթիռ:

Հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների՝ այսօր՝ 18։00-ին, զորակցության համազգային աղոթք կկատարվի Հայաստանի և սփյուռքի բոլոր եկեղեցիներում։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть