Արցախյան ճակատում փոխհրաձգություն է․ Շուշան Ստեփանյան - RadioVan.fm

Онлайн

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է․ Շուշան Ստեփանյան

2020-10-04 08:14 , Общество, 1023

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է․ Շուշան Ստեփանյան

Արցախյան ճակատում փոխհրաձգություն է, առանձին հատվածներում ցածր ինտենսիվությամբ կրակ է վարվում նաև հրետանային միջոցներից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Հիշեցնենք` ռազմական բախումները սկսվել են սեպտեմբերի 27-ին` նախորդ կիրակի: Երեկ՝ անցնող օրվա ընթացքում շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել, հատկապես՝ հյուսիսում ու հարավում։ Հակառակորդը փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել՝ օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա, հրետանի, փորձել է ճեղքել ռազմաճակատը։ Բայց ծանր ու համառ մարտերից հետո հակառակորդի առաջխաղացումը հնարավոր է եղել կասեցնել՝ պատճառելով նրան մեծ կորուստներ:

Բուն անդադար մարտի տևողությունը եղել է 6-7 ժամ:

Միայն անցնող օրվա ընթացքում, հակառակորդը, մոտավորապես, 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ է կորցրել։ Մոտ 800-900 վիրավոր է տվել։ Հայկական բանակին հաջողվել է խոցել միայն երեկ մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա, նաև՝ մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա՝ խոցել հեռահար կրակով։ Միայն երեկ խոցվել է 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ խոցվել է 113 միավոր ԱԹՍ։ Ընդհանուր զրահատեխնիկայի կորուստը կազմում է 250 միավոր։ Միայն երեկ խոցվել է 3 «Սմերչ» կայան, 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ։

Лента

Рекомендуем посмотреть