Վերջին 7 օրում Ադրբեջանը 2745 կենդանի ուժ է կորցրել - RadioVan.fm

Онлайн

Վերջին 7 օրում Ադրբեջանը 2745 կենդանի ուժ է կորցրել

2020-10-04 16:27 , Общество, 1013

Վերջին 7 օրում Ադրբեջանը 2745 կենդանի ուժ է կորցրել

ՀՀ պաշտպանության նախարարության (ՊՆ) խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ադրբեջանի զինուժի կորուստների վերջին ամփոփ տվյալները` հոկտեմբերի 3-ի ժամը 23:19-ի դրությամբ։

Ըստ այդմ՝ հակառակորդը սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչ նշյալ ժամանակահատվածը շուրջ 2745 կենդանի ուժի կորուս ունի։ Վերջին 7 օրերի ընթացքում խոցվել է հակառակորդի 123 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 14 ուղղաթիռ, 344 զրահատեխնիկա, 14 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան, 3 ինքնաթիռ։

Նշենք՝ միայն երեկ, երբ օրվա ընթացքում շուրջ 6-7 ժամ անդադար մարտ է մղվել, հակառակորդը, մոտավորապես, 440-450 զինծառայող կամ ահաբեկիչ է կորցրել, մոտ 800-900 վիրավոր տվել։ Հայկական բանակին հաջողվել է խոցել հակառակորդի՝ հենց երեկ մարտի մեջ մտած մոտավորապես 45 զրահատեխնիկա, մարտի մեջ չմտած շուրջ 8-9 տասնյակ զրահատեխնիկա էլ խոցելվել է հեռահար կրակով։ Ադրբեջանական զինուժը անցնող օրը 10 ԱԹՍ է կորցրել, 3 «Սմերչ» կայան, 3 ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ։

Лента

Рекомендуем посмотреть