ՀՀ կառավարությունը դիմել է Եվրադատարան՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով - RadioVan.fm

Онлайн

ՀՀ կառավարությունը դիմել է Եվրադատարան՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

2020-10-04 17:26 , Право, 1562

ՀՀ կառավարությունը դիմել է Եվրադատարան՝ Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

Այսօր՝ հոկտեմբերի 4-ի վաղ առավոտյան, ՀՀ կառավարությունը Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):

«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական բնակչության ու օբյեկտների վրա իրականացվող միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտումներով զուգորդված հարձակումներին Թուրքիայի բազմատեսակ աջակցությունը և շարունակական մասնակցությունը պատերազմական գործողություններին՝ Հայաստանի Հանրապետությունը իր և Արցախի Հանրապետության անունից Եվրոպական դատարանի կանոնների 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի կիրառման պահանջ է ներկայացրել ընդդեմ Թուրքիայի»,-տեղեկանում ենք ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջից։

Նշենք՝ Արցախի հետ շփման գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների օրը՝ սեպտեմբերի 27-ին, միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել է նաև Ադրբեջանի հարցով, որը կիրառվել է։

Դատարանի կանոնների 39-րդ կանոնի համաձայն՝ ՄԻԵԴ-ը կոչ է արել և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։

Երկու կողմերն էլ, հնարավորինս սեղմ ժամկետում, իրենց պարտավորությունների կատարման մասին տեղեկություն պետք է ներկայացնեն Եվրոպական դատարան։

Лента

Рекомендуем посмотреть