Ռմբակոծված Ստեփանակերտը և Շուշին - RadioVan.fm

Онлайн

Ռմբակոծված Ստեփանակերտը և Շուշին

2020-10-05 17:02 , Общество, 1846

Ռմբակոծված Ստեփանակերտը և  Շուշին

«Ստեփանակերտ քաղաքը և Շուշին հուժկու ռմբակոծության են ենթարկվում ադրբեջանական ուժերի կողմից: Նրանք թիրախավորում են խաղաղ բնակչությանը...»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ հրապարակելովով լուսանկարներ՝ արցախյան այդ քաղաքաներից։

Արցախյան հարավային ճակատին զուգահեռ հակառակորդն այսօր հրթիռակոծել է նաև հայկական երկրորդ հանրապետության խաղաղ բնակավայերը, մասնավորապես, Ստեփանակերտը և Շուշին, որոնք նախօրեին ևս ինտենսիվ հրետակոծման էին ենթարկվել հակառակորդի կողմից, ինչի հետևանքով առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել, շուրջ մեկ տասնյակը վիրավորվել է:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ Արցախի ու Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի և խաղաղ բնակչության նկատմամբ սեպտեմբերի 27-ից սկսած Ադրբեջանի զինված ուժերի առանց տարբերակման թիրախային հարձակումների մտադրությունն է խաղաղ բնակավայրերին պատճառել հնարավորին մեծ վնաս, այդ թվում՝ սպանություններ ու ավերածություններ: Նա մատնանշելով հակառակորդի կողմից ռազմաօդային ու հրետանային թիրախային հարձակումները, քաղաքների ու գյուղերի նկատմամբ արգելված զինատեսակների անընդհատ օգտագործումը, վարձկանների ներառումը Արցախի դեմ պատերազմական գործողություններում՝ հայտարարել է, որ դա վկայում է էթնիկ զտումների նպատակի ու հայկական բնակչության նկատմամբ ահաբեկչություն խթանող ադրբեջանական քաղաքականության մասին:

Лента

Рекомендуем посмотреть