Շարքային Ալեքսանյանը դյուրակիր զենիթահրթիռային համալիրով սառնասրտորեն թշնամու 4 անօդաչու խոցելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի - RadioVan.fm

Онлайн

Շարքային Ալեքսանյանը դյուրակիր զենիթահրթիռային համալիրով սառնասրտորեն թշնամու 4 անօդաչու խոցելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի

2020-10-05 17:26 , Общество, 1068

Շարքային Ալեքսանյանը դյուրակիր զենիթահրթիռային համալիրով սառնասրտորեն թշնամու 4 անօդաչու խոցելու համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ) նորօրյա հերոսներին ներկայացնող հաղորդագրություն է տարածել։

«Շարքային Կարեն Ալեքսանյանը, դրսևորելով մարտական բարձր վարպետություն ու սառնասրտություն, կարողացել է դյուրակիր զենիթահրթիռային համալիրով ոչնչացնել թշնամական 4 ԱԹՍ, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի: Վերջինիս զինակիցները՝ շարքային Մարտին Բաղդասարյանն ու Մակիչ Աղաջանյանը, «Մարտական ծառայություն» մեդալների են ներկայացվել յուրաքանչյուրը երկուական ԱԹՍ խոցելու համար: Հակաօդայինների սխրանքները շարունակվում են:

Թշնամական 2 տանկ խոցելու համար մայոր Հայասեր Դալլաքյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի: Նույն կարգի շքանշանների են ներկայացվել նաև կրտսեր սերժանտ Աշոտ Եսայանը՝ 2 տանկ ու 2 ավտոտեխնիկա, և կրտսեր սերժանտ Հրաչ Հայրապետյանը՝ հակառակորդի 2 տանկ խոցելու համար:

Մայոր Միքայել Մովսիսյանն էլ «Արիության համար» մեդալի է արժանացել թշնամական զինուժին պատկանող 1 տանկ խոցելու համար: Հերոսական սխրանքները ճակատային գծի բոլոր հատվածներում շարունակվում են…»,- հայտնում է Արցախի ՊԲ-ն:

Նշենք՝ Ադրբեջանը սանձազերծած ռազմական գործողությունների օրից՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը՝ 21:00-ն ներառյալ, շուրջ 3154 կենդանի ուժ է կորցրել, խոցվել է հակառակորդի 124 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 14 ուղղաթիռ, 368 զրահատեխնիկա (տանկ, ՀՄՄ), 17 ինքնաթիռ, 4 «Սմերչ» կայան:

Лента

Рекомендуем посмотреть