«Ապրիլի 2-ին ընտրությունների անցկացումը անբարոյական ենք համարում». «Ազատամարտիկների դաշինք» - RadioVan.fm

Онлайн

«Ապրիլի 2-ին ընտրությունների անցկացումը անբարոյական ենք համարում». «Ազատամարտիկների դաշինք»

2017-01-10 17:35 , Общество, 829

«Ապրիլի 2-ին ընտրությունների անցկացումը անբարոյական ենք համարում». «Ազատամարտիկների դաշինք»

«Հայրենակիցներ, գործող վարչախումբը իր ապազգային քաղաքականության արդյունքում հասցրել է լուրջ հարված հասցնել մեր ազգային արժեհամակարգին, ոտնահարելով ժողովրդի կողմից սրբություններ ընկալվող հիշատակի օրեր:

Այժմ ևս, հերթական անգամ, երբ ժողովուրդը սույն թվականի ապրիլի 2-ին պետք է ցավով նշեր «ապրիլյան քառօրյա պատերազմի» ժամանակ զոհված հարյուրից ավել հայորդիների զոհվելու տարելիցը, գործող վարչախումբը հայտարարել է ազգային ժողովի ընտրությունների օր, դրանով մեկ անգամ ևս փաստելով իր ապազգային բնույթը»,-այդ մասին այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Ազատամարտիկների դաշինք»-ը:

«Անկախ նրանից, թե ինչ հիմնավորումներով են ամրապնդված հենց այդ օրը ԱԺ ընտրություն անցկացնելու որոշումը, մենք անհարիր, ավելին՝ անբարոյական ենք համարում զոհված հայորդիների հիշատակի օրը նման համապետական միջոցառման անցկացումը»,-նշված է հայտարարությունում:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանի՝ 29.12.2016թ. հրամանագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակված է 2017 թվականի ապրիլի 2-ին:

Лента

Рекомендуем посмотреть