Զինված ուժերին վերաբերող խնդիրներով ահազանգել 1-28 հեռախոսահամարին - RadioVan.fm

Онлайн

Զինված ուժերին վերաբերող խնդիրներով ահազանգել 1-28 հեռախոսահամարին

2017-01-11 23:35 , Общество, 767

Զինված ուժերին վերաբերող խնդիրներով ահազանգել 1-28 հեռախոսահամարին

ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը: Այսուհետ, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից երեկոյան 18.00-ն 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող իրենց խնդիրները:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության վարչությունից տեղեկացնում են, որ քաղաքացիները շուտով հնարավորություն կունենան նաև ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին անվճար հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն և հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ:

Лента

Рекомендуем посмотреть