«Ցավալի է և ամոթալի»․ Լապշինը՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին - RadioVan.fm

Онлайн

«Ցավալի է և ամոթալի»․ Լապշինը՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին

2020-10-06 13:56 , Политика, 1195

«Ցավալի է և ամոթալի»․ Լապշինը՝ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին

«Ցավալի է և ամոթալի, որ Իսրայելն ինքը, որը տուժել է պատերազմներից և ահաբեկչական հարձակումներից, զենք է մատակարարում Ադրբեջանին, որը ոչնչով լավ չէ «Հեզբոլլահի» իսլամիստներից»,-այդ մասին ֆեյսբության իր էջում գրել է իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

Բլոգերն ընդգծել է, որ «այսօր, երբ ադրբեջանական հրթիռները պայթում են Ղարաբաղի խաղաղ քաղաքներում, չի կարող չհիշել 2006-ի հուլիս-օգոստոս ամիսների՝ իսրայելա-լիբանանյան երկրորդ պատերազմը»:

«Բայց վերադառնանք 2006-ի հուլիսին: Շիական արմատական «Հզբոլլահ» կազմակերպության զինյալները հանկարծ լիբանանյան տարածքից հարձակվեցին իսրայելական սահմանապահ պարեկի վրա՝ սպանելով երեք սահմանապահի, երկուսին էլ գերեվարեցին: Լիբանանի կառավարությունը ահաբեկիչների դեմ որևէ քայլ չձեռնարկեց: Ի պատասխան՝ Իսրայելը Լիբանանի ողջ տարածքում սկսեց զանգվածային հրետանային, հրթիռային և օդային հարվածները: Հիշում եմ՝ Իսրայելի բանակի շտաբի պետ, գեներալ Դեն Հալուցը հարցազրույցում ասաց, որ «... մենք Լիբանանը նետելու ենք քարե դար»: Լիբանանյան «Հըզբոլլահը» պատասխանեց Իսրայելի սահմանային քաղաքների ուղղությամբ հրթիռային հարվածներով, ընդ որում՝ մի քանի տասնյակ հրթիռներ նույնիսկ թռան դեպի Հայֆա նավահանգստային քաղաք ՝ սահմանից 50 կիլոմետր հեռավորության վրա: Այս ամենը տևեց գրեթե մեկ ամիս և այս ընթացքում Լիբանանում մահացավ 2-3 հազար մարդ, իսկ Իսրայելում՝ 131»,-իր հիշողություններն է փոխանցում բլոգերը՝ նշելով, որ, անգամ, ոչ առաջնագծում, այլ Հայֆայում ապրելիս՝ գիշերային օդային հարձակման ազդանշաններից խուճապահար վեր էին թռնում անկողնուց և փախնում ռմբապաստարանները։

Այդ և այլ հիշողություններն ամփոփելով՝ իսրայելցի բլորգերը գրել է․

«Ի՞նչ եմ ուզում ասել: Ցավալի է և ամոթալի, որ Իսրայելն ինքը, որը տուժել է պատերազմներից և ահաբեկչական հարձակումներից, զենք է մատակարարում Ադրբեջանին, որը ոչնչով լավ չէ «Հեզբոլլահի» իսլամիստներից»։

Նշենք՝ հաստատված է այն փաստը, որ սեպտեմբերի 27-ից արցախյան սահմանագոտում լայնածավալ պատերազմ սանձազերծած Արդրբեջանն այս օրերին Արցախի քաղաքացիական բնակավայրերի վրա՝ այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտի, արգելված զինատեսակներ՝ իսրայելական արտադրության կասետային ռումբեր է օգտագործում։ Փաստը հաստատել են նաև Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության փորձագետները։

Лента

Рекомендуем посмотреть