Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

2020-10-06 14:30 , Политика, 1080

Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը. ՀՀ ԱԳՆ

«Հայաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների կողմից արված հայտարարությունը, որտեղ աներկբա կերպով դատապարտվում է քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների աննախադեպ մեծ ծավալների թիրախավորումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որպես անընդունելի սպառնալիք տարածաշրջանային կայունության համար:

Հայաստանը վերահաստատում է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը, որի մասին ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ հանդես է եկել հայտարարությամբ 2020թ հոկտեմբերի 2-ին:

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ հակամարտության խաղաղ կարգավորումը ու խաղաղ գործընթացն այլընտրանք չունեն, և ցանկացած փորձ` տանելու այն ռազմական լուծմանը վճռականորեն կասեցվելու է»,-այդ մասին ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք՝ 2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, սեպտեմբերի 27-ին ժամը 07:15-ի սահմաններում, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), կրկին հարձակման է անցել արցախա-ադրբեջանական ողջ շփման գծով։ Խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտունին, Մարտակերտը, Հադրութը հրետակոծելու, մարտագծի ամբողջ երկայնքով վերջին 9 օրերի ընթացքում ռազմական ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի, զրահատեխնիկայի ու հրետանու կիրառմամբ ինտենսիվ մարտերից հետո, այսօր՝ տասն օր անց, ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնեց, որ գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել։

ՀՀ ՊՆ-ն այդ իրողությունը կապում է ԼՂ հակամարտության գոտում մարտական գործողություններն անհապաղ դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության բազմաթիվ կոչերի արդյունք։

Նախօերին՝ հոկտեմբերի 5-ին, նշենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երեք պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովը, Մայք Պոմփեոն և Ժան Իվ Լը Դրիանը հրապարակել են համատեղ հայտարարություն, որով դատապարտել են ռազմական գործողությունները, հակամարտող կողմերին կոչ արել անհապաղ և անվերապահորեն հրադադար հաստատել և բանակցել:

Лента

Рекомендуем посмотреть