«Պատժամիջոցնե՛ր կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից». Եվրախորհրդարանականները՝ դատապարտող ելույթներով - RadioVan.fm

Онлайн

«Պատժամիջոցնե՛ր կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից». Եվրախորհրդարանականները՝ դատապարտող ելույթներով

2020-10-07 22:47 , Политика, 1490

«Պատժամիջոցնե՛ր կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։ Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից». Եվրախորհրդարանականները՝ դատապարտող ելույթներով

«Մենք բոլորս սգում ենք Լեռնային-Ղարաբաղի զոհերի համար, ինչպես նաև աջակցում խնդրի ոչ ռազմական լուծմանը, բայց, արդյո՞ք, մենք պետք է ձևացնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը նույն հարթության վրա են։ ՈՉ։ Սա բռնապետ Ալիևի կողմից սանձազերծած ագրեսիվ պատերազմ է, որին աջակցում են նախագահ Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները, որպեսզի պարտադրեն Լեռնային Ղարաբաղը Հայաստանից բաժանելու Իոսիֆ Ստալինի անարդարությունը։

Պատժամիջոցնե՛ր կիրառեք ագրեսոր Ալիևի նկատմամբ։

Վտարե՛ք Թուրքիային Մինսկի խմբից։

Բարեկրթությու՛ն ունեցեք Արցախի տառապող ժողովրդին չպատկերել նախագահ Ալիևի հետ հավասարաչափ ռազմատենչ։ Ինչպես ասում էր Անդրեյ Սախարովը՝ եթե Ադրբեջանի համար Ղարաբաղը «ամբիցիայի» հարց է, ապա Ղարաբաղի հայերի համար դա կյանքի և մահվան հարց է»,-այդ մասին Եվրոպական խորհրդարանում ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալվող պատերազմական գործողությունների հարցով քննարկմանն ասել է Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ Շվեդիայի ներկայացուցիչ Չարլի Վեյմերսը։

«Մենք չպետք է հանդուրժենք այս ամենը: Լեռնային Ղարաբաղի հայերը պաշտպանվում են ագրեսիայից: Էրդողանը և Ալիևը լարում են իրավիճակը: Մենք պետք է կանգնենք Հայաստանի ժողովրդի կողքին: Չպետք է մոռանալ՝ նրանք տառապել են սարսափելի ցեղասպանությունից. եկել է ժամանակը, և մենք պետք է կանգնենք հայ ժողովրդի կողքին՝ դատապարտելով Թուրքիային»,-իր ելութում էլ ընդգծել է Եվրախորհրդարանի Հունաստանի ներկայացուցիչ պատգամավոր Լուկաս Ֆուրլասը:

Եվրոպական խորհրդարանի՝ Գերմանիան ներկայացնող անկուսակցական պատգամավոր Մարտին Սոննենբորն էլ հայտարարել է՝ «ճանաչում է Արցախի Հանրապետությունը»։

«Չէի ցանկանա շատ ժամանակ վատնել Ադրբեջանի վրա։ Այս խայտառակ պետությունը կապված է եվրոպական արժեքներին իր նավթամուղերով… Բաքուն անում է այն ամենը, ինչ կամենում է` շնորհիվ Էրդողանի, ով ցույց է տալիս իր նպատակադրվածությունը՝ ավարտին հասցնել 100 տարի առաջ սկսված հայերի ցեղասպանությունը»,- նշել է պագամավորը։

Ելույթով է հանդես եկել նաև Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Ժոզեֆ Բորելը՝ նշելով, որ իրենց դիրքորոշումը շատ հստակ է. ռազմական գործողությունները պետք է դադարեն, կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ առանց որևէ նախապայմանների:

Բորելը միաժամանակ հայտնել է, որ, պարբերաբար, հեռախոսազրույցներ է ունենում երկու կողմերի արտաքին գործերի նախարարների հետ։

«Իմ վերջին խոսակցությունը Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցչի հետ շատ մտահոգիչ էր, քանի որ ադրբեջանական կողմը պնդում է, որ չի դադարեցնելու մարտական գործողությունները, քանի դեռ հայկական կողմը չի կատարել Ադրբեջանի պահանջները»,-նշել է պաշտոնյան՝ հավելելով՝ դժվար թե հայկական կողմը կատարի Բաքվի պահանջները։

«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը առանձնացրել է Եվրախորհրդարանականներից մի քանիսի ելույթները:

Մանրամասները՝ հրապարակված տեսանյութում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրախորհրդարանում այսօր քննարկվում է Արցախյան գոտում ստեղծված պատերազմական իրավիճակի վերաբերյալ հարցը: Քննարկմանը զուգահեռ Բրյուսելի հայերը Եվրոպայի լռության դեմ բողոքի ակցիա են անցկացրել Եվրախորհրդարանի շենքի դիմաց:

Лента

Рекомендуем посмотреть