Հանրապետությունում շմոլ գազից թունավորման դեպքերի թիվն աճել է: Պատահարների հիմքում մարդկանց անփութությունն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը՝ բնակչությանը հորդորելով չօգտագործել գազի ինքնաշեն սարքավորումներ, այլ՝ գործարանային արտադրության, այն տեղադրել միայն համապատասխան մասնագետների միջոցով:
Թեմայի մանրամասները՝ լուրերի այս թողարկմանը.