Հայաստանի նախորդ իշխանությունների հետ բանակցությունները կառուցողական էին, ներկայիս վարչապետն ինձ ասել է, որ հայկական կողմը չի պատրաստվում տարածքներ վերադարձնել. Ալիևը՝ Euronews-ին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի նախորդ իշխանությունների հետ բանակցությունները կառուցողական էին, ներկայիս վարչապետն ինձ ասել է, որ հայկական կողմը չի պատրաստվում տարածքներ վերադարձնել. Ալիևը՝ Euronews-ին

2020-10-08 14:22 , Политика, 2829

Հայաստանի նախորդ իշխանությունների հետ բանակցությունները կառուցողական էին, ներկայիս վարչապետն ինձ ասել է, որ հայկական կողմը չի պատրաստվում տարածքներ վերադարձնել. Ալիևը՝ Euronews-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե Հայաստանի նախորդ իշխանությունների հետ բանակցությունները կառուցողական են եղել, մինչդեռ ներկայիս վարչապետն իր հետ հանդիպումներին հայտարարել է, որ հայկական կողմը չի պատրաստվում տարածքներ վերադարձնել։

Մասնավորապես, լրատվամիջոցի այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դիվանագիտությունը դեռ տարբերա՞կ է, այս հակամարտությունից դուրս գալու այլ տարբերակ գտնելու համար կնստի՞, արդյոք, Ալիևը Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ադրբեջանի նախագահն ասել է, թե իր նախագահության տարիներին տասնյակ բանակցություններ է ունեցել Հայաստանի երկու նախկին նախագահների հետ, որոնց ընթացքում զգալի առաջընթաց է գրանցվել, մշակվել են սկզբունքներ, որոնք հակամարտության կարգավորման հիմք են հանդիսացել:

«Մենք կառուցողական էինք: Բանակցություններն ընթանում են 1992 թվականից: Կարո՞ղ եք պատկերացնել՝ գրեթե 30 տարի մենք ապրում էինք հույսերով, միջնորդները ասում էին մեզ, որ պետք է մի փոքր սպասել, ավելի կառուցողական մոտեցում կունենան հայկական կողմից: Բայց, երբ երկու տարի առաջ տեղի ունեցած հեղափոխության արդյունքում այս վարչապետը եկավ իշխանության՝ ամբողջովին տապալեց բանակցային գործընթացը: Ես նրա հետ բազմիցս եմ հանդիպել, բայց՝ բացարձակ անիմաստ: Նա ինձ ասաց, որ չեն պատրաստվում տարածքներ վերադարձնել»:

Իլհամ Ալիևը հավելել է, որ հայկական կողմի հետ կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, եթե Հայաստանը հրաժարվի իր «մաքսիմալիստական մոտեցումից»։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը չպետք է այլևս ասի, որ «Ղարաբաղը Հայաստան է», քանի որ, նրա կարծիքով, դա հետքայլ է բանակցային գործընթացում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցի մանրամասները՝ հետևյալ հղմամբ:

Лента

Рекомендуем посмотреть