Ադրբեջանը ցեղ է, որտեղ չկա օրենք, իսկ բռնապետական վարչակազմը լողում է փողի. թուրք լրագրողի խոսքերը՝ տուգանքի պատճառ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանը ցեղ է, որտեղ չկա օրենք, իսկ բռնապետական վարչակազմը լողում է փողի. թուրք լրագրողի խոսքերը՝ տուգանքի պատճառ

2020-10-08 17:54 , Мир, 1121

Ադրբեջանը ցեղ է, որտեղ չկա օրենք, իսկ բռնապետական վարչակազմը լողում է փողի. թուրք լրագրողի խոսքերը՝ տուգանքի պատճառ

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի վերաբերյալ թուրքական Halk TV հեռուստաալիքի լրագրողի կողմից Ադրբեջանի վարչակազմին քննադատելու, «նախագահ Իլհամ Ալիևի հասցեին նվաստացնող, վիրավորող ու արատավորող արտահայտություններ անելու» համար երկրի Ռադիոյի և հեռուստատեսության գերագույն խորհուրդը՝ RTÜK-ը, հեռուստաընկերության հանդեպ վարչական տուգանք է սահմանել:

Deutshce Welle պարբերականի փոխանցմամբ՝ լրագրող Լևենթ Գյուլթեքինը, մասնավորապես, ասել է.

«Նախևառաջ՝ արդյո՞ք Ադրբեջանը պետություն է. եկեք սա հասկանանք: Ադրբեջանը ցեղ է, որտեղ չկա ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ օրենք, չկան ընտրություններ: Այնտեղ բռնապետական վարչակազմ կա, նրանք լողում են փողի մեջ։ Դուք մինչև այժմ չեք կարողացել պետություն ստեղծել»:

Հաղորդումը, նշվում է, հեռարձակվել է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը ժամանակահատվածում:

Лента

Рекомендуем посмотреть