Այսօր՝ հունվարի 13-ի, ժամը 18:00-ին, Երևանի քաղաքապետարանը համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Ազատության հրապարակ՝ միասին ամփոփելու ամանորյա տոները: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում Ազատության հրապարակում տեղի կունենա «Հին ու Նոր տարի» Ամանորի տոնական եզրափակիչ համերգային ծրագիրը, որով էլ կեզրափակվեն տոնական միջոցառումները: