Արցախից ժամանողների համար ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ - RadioVan.fm

Онлайн

Արցախից ժամանողների համար ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ

2020-10-09 01:08 , Общество, 1058

Արցախից ժամանողների համար ստեղծվել է ժամանակավոր կայանման կետ

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու և նրանց սոցիալական աջակցությունը համակարգելու նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ստեղծել է Արցախից ժամանող քաղաքացիների ժամանակավոր կայանման կետ:

Գերատեսչությունից հայտնում են, որ Արցախից ժամանող քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:

Տեղեկացվում է, որ կայանման կետը գործում է շուրջօրյա՝ ապահովելով միջգերատեսչական համագործակցություն՝ քաղաքացիների կարիքներին հնարավորինս օպերատիվ արձագանքելու համար:

Նախարարությունը նաև տեսանյութ է տարածել՝ աջակցության բոլոր ձևերի մասին ամփոփ տեղեկատվությամբ:

Лента

Рекомендуем посмотреть