Երեւանում, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 13:00-ի սահմաններում Նորագավիթի ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի հարեւանությամբ բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 99 XX 998 համարանիշի եւ «Mercedes C230» մակնիշի 01 DQ 050 համարանիշի ավտոմեքենաները:
SHamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարի հարեւանությամբ գործող «24 ժամ» սուպերմարկետի աշխատակիցները:Վիրավորներից 2-րը երեխաներ են, իսկ մեկն էլ՝ հղի կին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների եւ վիրավորների ինքնությունը: