ԲՀԿ պատգամավորները հոկտեմբերի աշխատավարձը կփոխանցեն Արցախին - RadioVan.fm

Онлайн

ԲՀԿ պատգամավորները հոկտեմբերի աշխատավարձը կփոխանցեն Արցախին

2020-10-07 15:57 , Политика, 704

ԲՀԿ պատգամավորները հոկտեմբերի աշխատավարձը կփոխանցեն Արցախին

ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը (ԲՀԿ) դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին՝ խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա աշխատավարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին փոխանցելու նպատակով։

«Հայաստանի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը:

Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և հայոց բանակին»,-գրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Նշենք՝ ԲՀԿ-ն խորհրդարանական խմբակցություններից առաջինն է, որ նման որոշում է կայացրել։

Հիշեցնենք՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով Արցախում ամուր կանգնած մեր քույրերին ու եղբայրներին աջակցելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը Արցախին օգնելու նպատակով հայտարարեց համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть