Ի աջակցություն Արցախի՝ նվիրատվության շեմը հատել է 90 մլն ԱՄՆ դոլարը - RadioVan.fm

Онлайн

Ի աջակցություն Արցախի՝ նվիրատվության շեմը հատել է 90 մլն ԱՄՆ դոլարը

2020-10-10 12:27 , Общество, 1149

Ի աջակցություն Արցախի՝ նվիրատվության շեմը հատել է 90 մլն ԱՄՆ դոլարը

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած դրամահավաքի շրջանակում այս պահի դրությամբ կատարված նվիրատվությունները հատել են 90 մլն ԱՄՆ դոլարի սահմանագիծը:

«Մի փոքր էլ, ու կհասնենք առաջին 100 միլիոնին»,-նշում են Հիմնադրամից՝ ընդգծելով՝ յուրաքանչյուր նվիրատվություն կյանքեր է փրկում Արցախում։

Հիշեցնենք՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով «Հայաստան» համահայկական հիմնադրամը սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների օրը, Արցախին օգնելու նպատակով հայտարարեց համազգային դրամահավաք-արշավ սկսելու մասին։

Лента

Рекомендуем посмотреть