Պատերազմի վերսկսման օրը Համազգային միասնության օր ամրագրել, գալիք օրերից մեկն էլ՝ հայտարարել սգո օր. Աշոտյան - RadioVan.fm

Онлайн

Պատերազմի վերսկսման օրը Համազգային միասնության օր ամրագրել, գալիք օրերից մեկն էլ՝ հայտարարել սգո օր. Աշոտյան

2020-10-10 16:03 , Политика, 1439

Պատերազմի վերսկսման օրը Համազգային միասնության օր ամրագրել, գալիք օրերից մեկն էլ՝ հայտարարել սգո օր. Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն առաջարկում է օրենդիրներին պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, ազգային տոնացույցում ամրագրել որպես Համազգային միասնության օր, միաժամանակ առաջիկա օրերից մեկն էլ հայտարարել սգո օր՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար նահատակված հայորդիների:

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«Հարց է, թե ինչպես կպահպանվի հումանիտար զինադադարը։ Այս ընթացքում անելիքներ շատ կան, բոլոր ճակատներում։

Տվյալ համատեքստում երկու առաջարկություն ունեմ։

1. ԱԺ-ին առաջարկում եմ Հայաստանի տոների և հիշատակի օրերի մասին օրենքում փոփոխություն իրականացնել և պատերազմի վերսկսման օրը՝ սեպտեմբերի 27-ը, սահմանել որպես Համազգային միասնության օր։

Այդ օրվանից, իրոք, ազգովի աննախադեպ բռնցքում է. թե Արցախի շուրջ, թե Հայաստանի ներսում, թե Սփյուռքում։

Իմ կարծիքով, սա պետք է գնահատել, պահպանել և ամրագրել օրենքով։

2. Մյուս առաջարկս վերաբերում է ՀՀ Կառավարությանը։

Հումանիտար դադարը ենթադրում է նաև զոհվածների մարմինների փոխանակում։

Մեր ժողովրդի արժանապատվության ու պետության ապագայի համար մղած պայքարում իրենց կյանքը նահատակած զինվորականների և խաղաղ բնակչության շրջանում զոհերի հիշատակի պատվին առաջարկում եմ գալիք օրերից մեկը Հայաստանում և Արցախում միասնաբար հայտարարել սգո օր՝ մեր խոնարումը բերելով բոլոր զոհվածներին, մեր զորակցությունը, համերաշխությունն ու գոտեպնդումը՝ իրենց ընտանիքներին»։

Лента

Рекомендуем посмотреть